0658 Ա/մ թափքի ծեփամածիկ (1,5 կգ)
3M 50658 երկբաղադրիչ մածիկ է թափքի վրա վնասվածքի հետևանքով առաջացած անհարթություններն ու խորությունները լցնելու համար: Մածիկի քիմիական բաղադրությունը հնարավորություն է ընձեռում այն չժանգոտվող ու սովորական պողպատին, ցինկապատ մակերեսներին, ալյումինին քսելու համար, հրաշալի կպչունություն ունի ու ջերմակայուն է, այսինքն` տաքացնելիս չի շերտատվում: Քսելուց հետո առաձգական հարթ թաղանթ է ստեղծում, որը կարելի է ներկել:
Այս ապրանքը ներկայացված է պնդացնող նյութի ու թիակի հետ, մածիկը հավասարաչափ ու հեշտ խառնելու համար: Այն հիմնականում կիրառում են ավտոարհեստանոցներում: Կիրառելուց առաջ հարկավոր է բաղադրիչները խառնել 100:2 հարաբերությամբ:
Մածիկը չորացնելու համար լրացուցիչ սարքավորման անհրաժեշտություն չկա: Այն չորանում է 20 րոպեից, որից հետո կարելի է անցնել հաջորդ գործողությանը: Ի դեպ, մածիկը կարելի է չորացնել նաև ինֆրակարմիր լույսով, ինչը զգալիորեն կրճատում է նորոգման աշխատանքների ժամանակը:
Մի նշում. մակերեսի հետագա մշակումը խորհուրդ է տրվում կատարել ձեռքի կամ էլ մեխանիկական գործիքներով, P80 – P320 (3M 255P+) հատիկավորում ունեցող հղկաշերտերով, չոր եղանակով:
Ավտոներկեր, Գրունտ, Ծեփամածիկ