ԱՎՏՈՆԵՐԿԵՐԻ ԽԱՆՈՒԹ
ԱՎՏՈՆԵՐԿԵՐԻ ԽԱՆՈՒԹ

Մեր Մասին


ACC (Armenian Car Colors) կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թվականին և նպատակ դրել իր առաջ դառնալու Հայաստանում ավտոներկերի ճշգրիտ գունորոշման և որակյալ ներկանյութերի ու հարակից պարագաների վաճառքի առաջատար ընկերություններից մեկը: Նույնիսկ եթե լավ վարորդ եք, շատ զգուշավոր եք ճանապարհներին, իսկ մեքենային շատ խնամքով եք վերաբերվում՝ հնարավոր չէ կանխագուշեկել բոլոր իրավիճակային պահերը շարժման ընթացքում, կանխարգելել եղանակային փոփոխությունների ազդեցությունը կամ խուսափել պատահական քերծվածքներից: Մեքենայի գեղեցիկ արտաքին տեսքը նույն արժեքն ունի, ինչ մարդու հագուկապը և թողնում է համապատասխան տպավորություն, բացի դրանից վնասվածքներով մեքենան ավելի կարճ կծառայի սեփականատիրոջը՝ կոռոզիոն երևույթների նկատմամբ ավելի խոցելի լինելու պատճառով: Ուստի ավտոսեփականատերերը մեծ ուշադրություն են դարձնում իրենց սիրելի մեքենայի մեքենայի արտաքին տեսքին և առաջին անհրաժեշտության դեպքում օգտվում են ավտոսալոնների ծառայություններից: Մենք հպարտանում ենք մեր մտական հաճախորդներով, ուստի յուրաքանչյուր մոտեցում կգտնի իր պահանջներին և աշխատանքի պայմաններին համապատասխան:

Ծառայություններ

ACC (Armenian Car Colors) -ի գունորոշման հաջողության գաղտնիքը ՝ մեր մասնագետների բազմաթիվ տարիների փորձն է, ներկարտադրողների բազմազանության մեջ բավարար տեղեկացվածությունը և սրտացավ վերաբերմունքը: Մեր մանագետները պատրաստում են ներկանյութը հաշվի առնելով աշխարհի այս կամ այն տարածաշրջանի մեքենաարտադրողի առանձնահատկությունները, որն ապահովում է լիարժեք համադրություն և համապատասխանություն: Գունորոշումը կատարվում է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով և, որպես կանոն, տևում է 1-3 օր: ACC (Armenian Car Colors) խանութ - սրահում/արհեստանոցում ներկայացված են գրունտային մշակման նյութեր, ծեփամածիկներ, պոլիրոլներ, քիմիական նյութեր, ավտոկոսմետիկա, աբրազիվ նյութեր, լաքեր, լուծիչներ, յուղազերծիչներ, աերոզոլային ներկեր, սոսինձներ և հերմետիկներ, այլ անհրաժեշտ նյութեր և պարագաներ:
ACC (Armenian Car Colors)-ը հոգացել է նաև Ձեր ժամանակի խնայողության մասին, առաքումը Երևան քաղաքում կարժենա մինչև 1000 դրամ՝ կախված համայնքից,վճարումը կարող եք կատարել առաքման ժամանակ ՝տեղում:
Մեր մասնագետները սիրվով կսպասարկեն Ձեզ


Համակարգչային գունաբաժանում

Մեքենայի գույնին համապատասխան առավել ճշգրիտ ավտոէմալի և ներկի ընտրություն,
Երաշխավորված նույնականություն Ձեր կողմից տրամադրված օրինակի գույնի հետ, որի շնորհիվ վերանորոգվող հատվածի գույնը կատարելապես կհամապատասխանի նախնականին

Գումարի վերադարձ անհամապա-
տասխանության դեպքում

Ձեր ավտոմեքենայի գույնի բանաձևը ցանկության դեպքում պահպահնվում է մեր տվյալների բազայում Ձեր Անուն Ազգանունով և մեքենայի մակնիշով, որի շնորհիվ կրկնակի պատվերի դեպքում ավտոներկը նույնական կլինի նախկինի հետ

Առաքման ծառայություն
Հեռ. համար 099-54-33-03 :

Լաբորատորիա


СԺամանակի հետ մեքենայի թափքի գործարանային գույնը կարող է զգալիրորեն փոխվել: Դրա վրա ազդում են ջերմաստիճային փոփոխությունները, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները, ձմեռային եղանակին քիմիական ռեագենտները, ասֆալտից ցայտած ձյութն ու մուրը և այլն:Այդպիսի դեպքերում գործարանի կողմից նշված գունային բաղադրագիրը արդեն չի համապատասխանի, ուստի ավտոէլմալի գունորոշման ժամանակ անհրաժեշտ է «ծերացնել» այն, բերել լիարժեք համապատասխանության թափքի այլ դետալների հետ:
Այստեղ արդեն առանց կոլորիստի վարպետության և ներկի ճշգրիտ ընտրության հնարավոր չէ:
Ավտոէմալի ընտրությունը իրականացվում է հենց Ձեր կողմից տրամադրված օրինակի հիման վրա, որպես այդպիսին հաճախ ծառայում է բենզաբաքի կափարիչը, սակայն շատ ժամանակակից մեքենաների մոտ այդ դետալը պատրաստում են պլաստիկից և ներկում են թափքից առանձին, այս հանգամանքը պետք է հաշվի առնել, երբ ներկայացնում եք օրինակը գունորոշման համար: Բացի դրանից կարևոր է նաև ներկայացվող դետալի չափսը, քանի որ հնարավոր չէ գունորոշում իրականացնել մի կտոր պոկված ներկից, ուստի օրինակը պետք է լինի լուցկու տուփից ոչ պակաս:


ACC (Armenian Car Colors) -իլաբորատորիայի առավելություններն են.

Ցածր գները և գունային պիգմենտների լավ ծածկողունակությունը:

ժամանակակից մակարդակով հագեցած գունորոշման միջոցներով, որը իր բնութագրիչներով չի զիջում եվրոպական անալոգներին:

Առաջարկում ենք ուղեկցող նյութերի լիարժեք համալիր, ժամանակակից տեխնելոգիաներով պատրաստված բարձրակարգ հումքից (թափանցիկ լաքեր, գրունտներ, լրացուցիչներ, ծեփամածիկներ, թանձրացուցիչներ, լուծիչներ, հատուկ հավելումներ և այլն):

ԱՊՐԱՆՔՆԵՐ


ԲՐԵՆԴՆԵՐ


Հետադարձ կապ



Theme Colors

Samples

Back to Preview Page